Օգոստոսի 24-ին հայտնի է դարձել, որ Սլովենիայի պաշտպանության նախարար Ռոման Յակիչն օգոստոսի 29-30-ը ժամանելու է Ադրբեջան պաշտոնական այցով։
Ադրբեջանական կայքերը, հղում տալով Սլովենիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, տեղեկացնում են, որ Յակիչն Ադրբեջան է գալու Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հրավերով։
Ըստ նույն աղբյուրի՝ բացի Սաֆար Աբիևի հետ հանդիպումից, Ռոման Յակիչը հանդիպում է ունենալու նաև նախագահ Իլհամ Ալիևի, արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդդին Հեյդարովի և արտաքին գործերի նախարար Էլդար Մամեդյարովի հետ։