Նիգերիայի ՊՆ-ն փորձարկել է սեփական արտադրության ԱԹՍ-ները

Նիգերիայի զինծառայողները փորձարկել են սեփական արտադրության երկու անօդաչու թռչող սարք։ Փորձարկումն իրականացվել է երկրի հյուսիսում տեղակայված ռազմաօդային ուժերի բազայում։ Թռիչքներին հետևել է Նիգերիայի ՌՕՈւ հրամանատար, ավիացիայի մարշալ Ալեքս Սաբունդու Բադեխը։

Բադեխը նշել է նաև, որ օտարերկյա ընկերությունները նմանատիպ սարքավորումների համար միլիոնավոր դոլարներ են ուզում, իսկ Նիգերիան այդքան միջոցներ չունի։ Ներկայումս մասնագետներն աշխատում են թեթև տեսակի ԱԹՍ-ների արտադրության վրա։

Նշենք, որ Նիգերիայի զինված ուժերի հրամանատարությունը հենց երկրում կազմակերպել է 12 սպաների պատրաստությունը, որոնք հետագայում կիրականացնեն ԱԹՍ-ների թռիչքները։ Իսկ այդ զինծառայողներին այլ պետություն սովորելու համար ուղարկելը Նիգերիային կարժենար 2-3 մլրդ դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *