Մեկ զինծառայող զոհվել է, մեկը՝ վիրավորվել. ՊՆ-ն հաստատեց

Ռազմինֆոն արդեն տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզում տեղակայված զորամասերից մեկի հենակետում հակառակորդի արձակած կրակից ՀՀ ԶՈւ զինծառայող էր զոհվել, մեկը՝ վիրավորել։

Պն մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որով հաստատել է, որ նման միջադեպ եղել է։

«Օգոստոսի 23-ին, ժամը  11:00-ից 11:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հրազենային մարմնական վնասվածքներով հայտնաբերվել են նույն զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նորայր Արարատի Պետրոսյանը և Արթուր Գառնիկի Ասոյանը:

Վերջիններս տեղափոխվել են Ագարակի բժշկական կենտրոն, որտեղ ստացած մարմնական վնասվածքներից Նորայր Պետրոսյանը մահացել է: Արթուր Ասոյանի կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի մանրամասները ճշտելու կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,-նշված է ՊՆ տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *