Այսօր՝ օգոստոսի 23-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը հանդիպել է Ճապոնիայի ռազմական նախարարի տեղակալ Մասահիսոի Սյատոյին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարը Սյատոյին տեղեկացրել է տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի մասին՝ հերթական անգամ խոսելով Արցախյան հիմնախնդրից։
Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել երկկողմ պայմանագրի մանրամասների շուրջ հանգամանորեն քննարկման ուղղությամբ։