Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերն ավարտել են Chinook HC. 6 (Չինուք HC36) ծանր բեռնատար ուղղաթիռների փորձարկումները։ Փորձարկումներն անցկացվել են ապրիլի 15-ից օգոստոսի 10-ն ԱՄՆ ռազմածովային ուժերի Մերիլենդ նահանգի Փաթաքսենթ ռիվեր ռազմաբազայում, տեղեկացնում է «Ջեյնսը»։
Ամերիկացիները բրիտանացիներ են հատկացրել մի քանի ուղղաթիռների վայրէջքի հրապարակներ՝ փորձարկումների համար։
Chinook HC. 6 ուղղաթիռը CH-47F ուղղաթիռի կատարելագործված և արդիականացված տարբերակն է։
Մեծ Բրիտանիան 14 միավոր ուղղաթիռ է պատվիրել «Բոինգ» ընկերությանը, որոնք էլ նախատեսվում է Լոնդոնին հատկացնել մինչ 2015 թվականը։
Ներկայում Մեծ Բրիտանիայի զինված ուժերում կա 24 միավոր HC.2/2A/3 տիպի «Չինուք» ուղղաթիռներ։
Նշենք, որ ավելի վաղ «Չինուք» CH-47F ուղղաթիռներ էին ստացել նաև Իտալիան և Կանադան։