Այսօր՝ օգոստոսի 23-ին, ՀՀ Սյունիքի մարզի, Նախիջևանի ու Իրանի սահմանների հատման հատվածում տեղակայված Ագարակի զորամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից 2 ժամկետային զինծառայող է վիրավորվել:
Նախնական տվյալների համաձայն՝ զինծառայողներին 12:00-ից 12:10-ի սահմաններում տեղափոխել են Ագարակի բժշկական կենտրոն:
Մինչ հիվանդանոց տեղափոխելը, զինծառայողներից մեկն արդեն մահացած է եղել, մյուսին առաջին օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխելու են Սիսիանի զինվորական հոսպիտալ:
Դեռևս չի հաջողվել պարզել մահացած և վիրավոր ժամկետային զինծառայողների ինքնությունները:
Պաշտպանության նախարարությունը դեռևս պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակել։
[թարմացված] Զինծառայողների ինքնությունը հայտնի է. ժամկետային զինծառայողներ Արթուր Գառնիկի Ասոյան և Նորայր Արարատի Պետրոսյան:
One response to “[թարմացված] Սյունիքի մարզի մարտական դիրքերում ՀՀ ԶՈւ-ն ունի մեկ զոհ, մեկ վիրավոր”