Beechcraft AT-6-ն իր առաջին թռիչքը կատարեց

Beechcraft AT-6 թեթև գրոհիչ ինքնաթիռն օգոստոսի 20-ին իր առաջին թռիչքն է կատարել։ Ինքնաթիռն օդում է անցկացրել 15 րոպե, ապա հաջող վայրէջք կատարել։

AT-6

AT-6

Ինքնաթիռն օդ են բարձրացրել երկու օդաչուները։

Ինքնաթիռը ստեղծվել է T-6 Texan II ուսումնամարտական ինքնաթիռի հիման վրա։ Այն ամերիկյան Beechcraft ընկերության արտադրանք է։

Ինքնաթիռը նախատեսված է ոչ միայն հակառակորդների հարվածներ հասցնելու, այլ նաև վիդեոհետախուզություն իրականացնելու համար։

Նշենք, որ AT-6 մասնակցում էր ԱՄՆ զինված ուժերի Թեթև օդային աջակցության (LAS) մրցույթին, որով նախատեսվում էր Աֆղանստանում ամերիկյան օդուժի համար գնել թեթև գրոհիչ ինքնաթիռներ, որոնց գործարկումը կարող էր խնայել ռազմական բյուջեն։

Սակայն AT-6-ը զիջել էր A-29B Super Tucano ինքնաթիռին և դուրս մնացել մրցույթից։ Beechcraft-ում նշում են, թե ներկայում իրենք այլ գնորդ ունեն, սակայն որևէ այլ տեղեկություն չեն հաղորդում։

Միացյալ Նահանգները ցանկանում էր ձեռք բերել թեթև գրոհիչներ, քանի որ   նախատեսում է խնայել թռիչքների վրա. ներկայիս A-10 Thunderbolt 2 գրոհիչի շահագործումը բավական թանկ է արժենում ամերիկացիներին։

$� wR`��-bidi-font-family: Sylfaen;mso-ansi-language:EN-US’>այլ երկրներ։

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *