ՌԴ նավատորմի նոր զորավարժությունը՝ Կասպից ծովում

Կասպյան նավատորմի նոր նավախումբը ծովային հետևակի ստորաբաժանումների հետ ուղևորվել է բաց ծով՝ մասնակցելու համար զորավարժությանը։

Կասպյան նավատորմ

Կասպյան նավատորմ

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տվյալներով՝ նախապես գրված սցենարի համաձայն՝ ծովային հետևակը պետք է նավթահանման կետերը պաշտպանեն ահաբեկիչների հարձակումներից։ Զորավարժությանը մասնակցում են նաև կապավորները։

Վարժանքների ժամանակ կիրառվելու են 15 նավերի հնարավորությունները, իսկ ավարտական փուլում ռազմանավերը ԱԿ-630 հրետանային ու «Իգլա» զենիթահրթիռային համակարգերով կրակ են վարելու։ Առափնյա շրջաններին էլ կից խաղարկվելու է ստորջրյա դիվերսանտների դեմ պայքարը։ Օգտագործվելու են նաև նռնականետեր։

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 16-ին Կասպյան նավատորմը զորավարժություն էր անցկացնում։ Նավերի խումբը «Դաղստան», «Վոլգոդոնսկ» հրթիռային նավերի, «Բորովսկ» ու «Բուդեննովսկ» հրթիռային կատերների գլխավորությամբ իր առջև խնդիր էր դրել հայտնաբերել պայմանական հակառակորդի նավախումբը, ինչի դերը կատարում էին «Թաթարստան» հրթիռային նավը, հիմնական ականազերծիչ «Մահոմեդ Գաջիև» նավն ու այլ նավեր։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *