Այսօր՝ օգոստոսի 23-ին, հայտնի է դարձել, որ օգոստոսի 22-ին Զիրե ավանի կասպյան առափնյա շրջանում հայտնաբերվել է 4 օր առաջ խեղդված Ադրբեջանի ԶՈւ սպայի դին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ԱԻՆ աշխատակիցները երեկ ջրից դուրս են բերել ավագ լեյտենանտ Էլչին Նազըմ օղլու Գադիմովի դին։
Հիշեցնենք, որ 1984-ին ծնված սպան, ըստ նախնական տեղեկության, խեղդվել է Կասպից ծովում ձկնորսություն անելիս։