Միացյալ Նահանգներում ներկայացվել է չինական արտադրության ուղղաթիռ անօդաչու թռչող սարքը։ Չինաստանի ներկայացրած ԱԹՍ-ը ցուցադրվել է Վաշինգթոնում կայացած AUVSI 2013 ռազմական ցուցադրության ժամանակ, որը կայացել է օգոստոսի 12-ից 15-ը։
Ցուցադրության ժամանակ ներկայացվել է չինական Ewatt ընկերության SVU-200 ԱԹՍ-ը։
Fightglobal-ի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքն է, երբ Միացյալ Նահանգներում պաշտոնական ցուցադրության ժամանակ Չինաստանն անօդաչու թռչող սարք է ներկայացրել։
SVU-200-ի հեղինակները նշում են, որ այն կարելի է օգտագործել ոչ միայն ռազմական նշանակությամբ, այլ նաև քաղաքացիական պահանջների համար։ Այն զինված ուժերում կարող է որպես հետախուզական ԱԹՍ օգտագործվել։
SVU200-ն իր առաջին թռիչքը կատարել է 2012 թվականի փետրվարին։ Այն կարող է մինչև 200 կգ բեռ բարձրացնել և զինամթերք կրել։