Սաֆար Աբիևը շնորհավորական նամակ է ուղարկել Իրանի իր պաշտոնակցին

Այսօր՝ օգոստոսի 22-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը շնորհավորական նամակ է ուղարկել Իրանի նորանշանակ պաշտպանության նախարար Հուսեյն Դեհջանին։

Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներն են հաղորդում՝ հղում տալով իրանական Mehr լրատվական գործակալությանը։

Ըստ աղբյուրի՝ Աբիևը հաջող պաշտոնավարում է մաղթել և հույս հայտնել 2 երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման վերաբերյալ։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Դեհջանին նշանակվել է դեռևս օգոստոսի սկզբներին, իսկ Աբիևը շնորհավորում է նրան միայն այժմ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Սաֆար Աբիևն ընդունել էր Ադրբեջանում Իրանի արտակարգ ու լիազոր դեսպանին։

Ավելի վաղ, օգոստոսի 20-ին հայտնի էր դարձել՝ չի կայանալու Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի պաշտոնական այցն Իրան։ Իրանական լրատվամիջոցները գրում էին, որ այցը չեղյալ է համարվել, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն պնդում էր՝ այցն ընդամենը հետաձգվել է՝ առանց շեշտելու հետաձգման իրական պատճառները։

Հավելենք, որ Իրանի նորանշանակ պաշտպանության նախարարը 1979-ին սկսել է իր ռազմական գործունեությունը Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսում։ 1982-ին ծառայությունը շարունակել է Լիբանանում՝ որպես ուսումնական կորպուսի հրամանատար։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *