ՌԴ արդիականացված ինքնագնաց հակատանկային թնդանոթը փորձարկումների փուլում է

Համացանցում օրերս հայտնվել են 2Ս25 «Սպրուտ-ՍԴ» (“Спрут-СД”) ինքնագնաց հակատանկային թնդանոթի առաջին լուսանկարները։ Այն պետական փորձարկումների փուլում է։

են  2Ս25 «Սպրուտ-ՍԴ» ինքնագնաց հակատանկային հրանոթ

են 2Ս25 «Սպրուտ-ՍԴ» ինքնագնաց հակատանկային հրանոթ

Հրանոթը պաշտպանված է դինամիկ զրահի կախովի էկրաններով։ Այս համակարգը նման է ԲՄԴ-4Մ տիպի արդիականացված դեսանտային մեքենաների զրահապաշտպանությունը։

Նշենք, որ ներկա դրությամբ ՌԴ ՊՆ ու օդադեսանտային զորքերի ղեկավարությունը աշխատանքներ են տանում 2Ս25 «Սպրուտ-ՍԴ»-ի արդիականացումը շարունակելու ուղղությամբ։

Արդիականացման գործընթացում նախատեսվում է ընդգրկել նաև կրակի կառավարման ժամանակակից կատարելագործված թվային համակարգը, որն ավելի դիպուկ նշանառություն է ապահովում, ինչպեսն աև ջերմազգայուն համակարգերով, ծրագրային-տեխնիկական համալիրով ապահովումը։

Դեռևս հայտնի չէ՝ ՌԴ ԶՈւ-ն նման ինքնագնաց հրանոթներից քանի օրինակ է գնելու։ Դա կորոշի ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ 2Ս25 «Սպրուտ-ՍԴ»-երի առաջին արտադրողը 1990-ականներին եղել է Վոլգոգրադի տրակտորների գործարանը։ 2005-ին 125 մմ տրամաչափի «Սպրուտ-ՍԴ» ինքնագնաց հակատանկային թնդանոթը տրամադրվել էր ՌԴ ԶՈւ-ին։ Ուստի վերջինիս արդիականացումն ու նույնականացումը դեսանտային ԲՄԴ-4Մ մեքենայի հետ ՌԴ ՊՆ-ն անհրաժեշտություն է համարում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *