«Վոլկ» ուժեղացված պաշտպանությամբ մեքենան փորձարկումներ է անցնում

Ռուսական արտադրության «Վոլկ» (ВПК 3927 Волк) ուժեղացված պաշտպանությամբ ավտոմեքենան պետական փորձարկումներ է անցնում:

Ներկայում փորձարկվում է մեքենայի զրահը, զրահապատ ապակիները և ականներից նրա պաշտպանությունը։

Փորձարկումները նախատեսվում է ավարտել 2014 թվականի վերջին, որից հետո հնարավոր է՝ այն հանձնվի Ռուսաստանի զինված ուժերին։

Վոլկ

Վոլկ

«Վոլկ» (թարգմանաբար՝ «գայլ») ուժեղացված պաշտպանության մեքենան մշակել է «Արզամասկի մեքենաշինական գործարանը» (АМЗ)։ Ավտոմեքենայի փորձնական օրինակներին արդեն ծանոթացել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Ավտոմեքենան ունի պաշտպանված և ոչ պաշտպանված բեռնախցիկով, ինչպես նաև 4X4 և 6X6 տարբերակներ։

Այն կարող է զարգացնել մինչև 120 կմ/ժ արագություն, աշխատում է դիզելային շարժիչով։ Կարող է տեղափոխվել 8-18 զինծառայող։ Քաշը՝ կախված տարբերակներից, տատանվում է 7,5-ից 11 տոննա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *