Ուրուգվայը հետաքրքրված է Չիլիի օդուժի F-5E կործանիչներով

Ուրուգվայի ռազմաօդային ուժերը ցանկանում են ձեռք բերել Չիլիի օդուժի F-5E Tiger II կործանիչներից։ Ուրուգվայը նախատեսում է գնել 4-6 միավոր միատեղանի F-5E: Այս մասին տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

F-5E Tiger 2

F-5E Tiger 2

Աղբյուրը հնարավոր գործարքի մանրամասները չի ներկայացնում։

Չիլիի ռազմաօդային ուժերի F-5E կործանիչները 90-ականներին արդիականացում են անցել։ Նրանց վրա տեղադրվել է նոր ռադիոտեղորոշիչ սարք, ինչպես նաև նրանք զինվել են «Դերբի» տեսակի «օդ-օդ» հրթիռներով։

Նշենք, որ Ուրուգվայի ռազմաօդային ուժերն ունեն կործանիչների մեծ պահանջարկ, քանի որ ԶՈւ-ի  միակ մարտական ինքնաթիռը A-37B Dragonfly-ն է։

Ուրուգվայը նախատեսում է ձեռք բերել կործանիչներ, սակայն սահմանափակ բյուջեն թույլ չի տալիս իրականացնել ծրագիրը։ Այդ պատճառով էլ նախնական շրջանում որոշվել է Չիլիից գնել 4-ից 6 միավոր F-5E կործանիչ։ Նման մի փորձ էլ Ուրուգվայն արել է 2009 թվականին, սակայն կրկին ֆինանսական պատճառները թույլ չեն տվել իրականացնել գործարքը։

Չիլին իր հերթին ցանկանում է փոփոխության ենթարկել ու թարմացնել օդուժի կազմը, ինչի համար էլ պատրաստ է հրաժարվել F-5E կործանիչներից՝ նոր թեթև ուսումնամարտական ինքնաթիռներ գնելու մտադրությամբ։

Նշենք, որ F-5E թեթև կործանիչի արտադրությամբ զբաղվել է ամերիկյան Northrop ընկերությունը։ Առաջին թռիչքը կատարել է 1972 թվականին։ Մեկ միավորի մոտավոր արժեքը շուրջ 2 մլն ամերիկյան դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *