ԱՄՆ-ի Պնախարար Լեոն Պաննետան հայտարարել է, որ ԱՄՆ-ը կրճատում է Եվրոպայում իր մշտական ներկայությունը: Ըստ նրա խոսքերի՝ այնտեղից դուրս կբերվեն ցամաքային չորս բրիգադներից երկուսը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ ՊՆ կայքում:
Դուրս բերվող բրիգադների տեղը կզբաղեցնեն ռոտացիոն սկզբունքով ծառայող ստորաբաժանումներ, որոնք կտեղակայվեն Գերմանիայում: Ենթադրվում է, որ դրանք կլինեն հատուկ նշանակության ուժեր ու ծովային հետևազոր: Պանետտայի խոսքերով, արդյունքում Գերմանիայում ավելի շատ ամերիկյան զորքեր կլինեն, քան Աֆղանստանում և մերձարևլյան երկրներում:
Ինչպես գրում է «The New York Times»-ը՝ իրականում դրությունը շատ խճճված է. դեռևս 2004 թվականին Ջորջ Բուշ Կրտսերը ամերիկյան 2 բրիգադները Եվրոպայից հանելու հրամանը էր ստորագրել, սակայն ավելի ուշ Բարաք Օբաման այդ բրիգադներից մեկը թողել էր: Համաձայն Պանետտայի որոշման՝ ներկայում Գերմանիայից տուն կվերադառնա մի բրիգադ: Այսպիսով, մի բրիգադ կմմնա Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում, իսկ մյուսը՝ Իտալիայում:
ԱՄՆ բանակի բրիգադում ծառայում չորս հազար մարդ:
Եվրոպայում մշտական ռազմական ներկայության նվազեցումը ԱՄՆ-ի ցամաքային ուժերի 560 հազարից 490 հազար նվազեցնելու ծրագրի մի մասն է: Համապատասխան որոշումը Բարաք Օբաման կայացրել է երկրի ԶՈւ-ի զարգացման ռազմավարության շրջանակներում, որն էլ կանխատեսում է ռազմաօդային և ռազմածովային ուժերի Ավելացում ու ցամաքային ուժերի դանդաղ կրճատումը:
Ինչպես նախատեսվում է, դա թույլ կտա առաջիկա տասը տարվա ընթացքում ամրապնդել ամերիկյան գերակայությունը աշխարհի կարևորագույն տարածաշրջաններում, բայց միաժամանակ կկրճատի Պենտագոնի ծախսերը գրեթե կես տրիլիոն դոլարով։
ԱՄՆ-ի զինված ուժերի զարգացման նոր ռազմավարությունը ներկայացվել էր նախագահի կողմից այս տարվա հունվարի 5-ին:
Աղբյուրը։