Տ-50 կործանիչների նախատիպերը խմբակային թռիչքներ կանեն

Տ-50 (ՊԱԿ ՖԱ) կործանիչների երեք նախատիպը խմբային թռիչքներ կանի ՄԱԿՍ ավիացուցահանդեսի ժամանակ։ Ցուցահանդեսը մեկնարկելու է 2013 թվականի օգոստոսի 27-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը։ Տ-50 կործանիչների ներկայացման այլ մանրամասներ ավիաշինական կազմակերպությունը չի նշում։

Տ-50 ՊԱԿ-ՖԱ 5-րդ սերնդի կործանիչ

Տ-50 ՊԱԿ-ՖԱ 5-րդ սերնդի կործանիչ

Բացի այդ, փորձարկող օդաչու Սերգեյ Բոգդան «Ռիա Նովոստիի» հետ զրույցում նշել է, որ փորձարկող օդաչուներին թռիչքային ծրագրին նախապատրաստվելու համար մեկ տարի ժամանակ է պետք։

«Սկզբում մենք ինքնաթիռները ստուգում ենք բարձրության վրա, իսկ հետո օր օրի թռիչքներ ենք իրականացնում ցածր բարձրության վրա»,- նշել է Բոգդան։

Նշենք, որ Ռուսաստանը նախատեսում է իր զինված ուժերը համալրել 5-րդ սերնդի Տ-50 (ПАК ФА, Ճակատային ավիացիայի հեռանկարային ավիացիոն համակարգ) կործանիչներով։ Համալրումը կիրականացվի 2013 թվականի երրորդ եռամսյակում։

Տ-50 կործանիչը առաջին անգամ թռիչք է կատարել 2010 թվականի հունվարի 29-ին, ցուցադրվել է հանրությանը 2011 թվականի օգոստոսի 17-ին ՄԱԿՍ միջազգային ավիացիոն ցուցահանդեսի ժամանակ։

Այժմ Ռուսաստանում ամառային փորձարկումներ են անցնում 4 Տ-50։ Ինչպես տեղեկացնում են ռուսական աղբյուրները՝ մինչև 2013 թվականի վերջ փորձարկումներ անցած կլինեն 8 այսպիսի կործանիչներ։

Նշենք, որ Տ-50-ի շահագործմամբ նախատեսվում է փոխարինել ՌԴ ՌՕՈւ Սու-27 ինքնաթիռները։ Նախագծի ամբողջ գումարը հասնում է 2 մլրդ ԱՄՆ դոլարի, իսկ ահա մեկ միավոր Տ-50-ն արժե 100 մլն ամերիկյան դոլար։

Տ-50-ի առավելագույն արագությունը 2600կմ/ժ է։ Մինչ այս արտադրվել է 7 միավոր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *