Նոյեմբերյանում հակառակորդը կրակել է քաղաքացիական մեքենայի վրա

Օգոստոսի 20-ին Նոյեմբերյանի հատվածում հակառակորդը կրակել է քաղաքացիական մեքենայի վրա։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Բարեբախտաբար մեքենային էլ չեն կպել։ Տուժածներ չկան»,- նշեց մամուլի քարտուղարը։

Նշենք, որ օգոստոսի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հակառակորդը կրկին խախտել էր հրադադարի ռեժիմը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *