Վիետնամը հուշագիր է կնքել Բուլղարիայի, պայմանագիր՝ Ռուսաստանի հետ

Վիետնամն ու Բուլղարիան փոխհամաձայնության ու փոխըմբռնման հուշագիր են ստորագրել` ռազմարդյունաբերության բնագավառում սերտ համագործակցության նպատակով։

«Ջեյնս» վերլուծական պարբերականը, հղում տալով Վիետնամի պաշտպանության նախարարության՝ օգոստոսի 19-ին հրապարակած հաղորդագրությանը, Բուլղարիայի պաշտպանության նախարար Անգել Նայդենովը և իր պաշտոնակից Ֆունգ Քուանգ Թհանհը, հուշագիրը կնքել են մայրաքաղաք Սոֆիայում։

Հուշագրի պայմաններից քիչ բան է հայտնի։ Այն սահմանում է ռազմական փորձի փոխանակում, համատեղ ռազմարդյունաբերական նախագծեր, զինվորականների ու մասնագետների համատեղ պատրաստություն, տեխնիկական սպասարկման ու ռազմական բժշկության ոլորտում համագործակցություն։

Ըստ աղբյուրի՝ 2 երկրներն էլ աչքի են ընկնում խորհրդային արտադրության հին սպառազինությունով, ուստի Բուլղարիան հնարավոր է պայմանագրի շրջանակներում ռազմական տեխնիկայի առանձին մասեր առաքի Վիետնամ։

Հավելենք, որ օրերս Վիետնամը ռազմական պայմանագիր է կնքել նաև Ռուսաստանի հետ։

Համաձայն այս պայմանագրի՝ ռուսական կողմը պարտավորվում է 12 միավոր նոր Սու-30ՄԿ2 կործանիչ տրամադրել Վիետնամին։

Սու-30ՄԿ2, Վիետնամի ՌԾՈւ

Սու-30ՄԿ2, Վիետնամի ՌԾՈւ

Ընդ որում, վիետնամական ՌԾՈւ-ն ստանալու է ոչ միայն ինքնաթիռները, այլև համապատասխան տեխնիկական սպասարկում։ Պայմանագրի արժեքը չի հրապարակվում։ Ըստ վերլուծաբանների՝ այն մոտ 600 մլն ԱՄՆ դոլար պետք է որ լինի։

Սու-30ՄԿ2 կործանիչները Վիտենամին հանձնվելու են մի քանի խմբաքանակներով։ Առաջին խմբաքանակը տրամադրվելու է 2014-2015-ին։

Հիշեցնենք, որ 2004-ից սկսած՝ Վիետնամին տրամադրվել է ընդհանուր առմամբ 24 միավոր Սու-30ՄԿ2։

Հավելենք, որ մարտական ինքնաթիռների գնելու բանակցություններն ընթանում էին դեռևս 2010-ից։ Սկզբնական շրջանում Վիետնամը ցանկանում էր գնել 20 միավոր Սու-30ՄԿ2 կործանիչներ։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *