Դաղստանում զինծառայող է սպանվել. ևս մեկը վիրավորվել է

Այսօր՝ օգոստոսի 21-ին՝ 02։00-ի սահմաններում, Դաղստանի Բույնակսկ շրջանում զինված հարձակման պատճառով սպանվել է 1, վիրավորվել՝ 1 զինծառայող։

Դաղստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ միջադեպը գրանցվել է Իմամ Շամիլի փողոցում։ Անհայտ անձինք կրակ են բացել զինծառայողների վրա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովը հայտարարել էր՝ Բույնակսկում ահաբեկիչների դեմ մղվող գործողությունների արդյունքում սպանվել է 9 զինյալ, այդ թվում՝ Բամմաթխան Շեյխովը։

Ըստ նույն աղբյուրի՝ զինյալները պարբերաբար հարձակումներ էին կատարում Բույնակսկի շրջանի գյուղերի վրա, նաև սպանում էին խաղաղ բնակիչներին։ ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի տվյալներով՝ ընթացիկ տարում զինյալների խմբերն իրագործել են մոտ 20 ահաբեկչական բնույթի հանցագործություններ։

Հավելենք, որ Չեչնիայի պատերազմից հետո Դաղստանի մի հատվածը վերածվել է իսլամիստ ահաբեկիչների վերապատրաստման «կենտրոնի»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *