Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի զինամթերքի պահեստներից մեկի տարածքում պայթյուն է եղել։
Պայթյունը գրանցվել է օգոստոսի 20-ի առավոտյան Նյու Ջերսի նահանգի Իրլ զինապահեստի տարածքում։ Պայթյունը գրանցվել է կատերներից մեկում, որը տեխնիկական զննում էր անցնում Իրլում։
Պայթյունից տուժել է 8 մարդ. նրանցից 1-ը հոսպիտալացվել է, 7-ն առաջին բուժօգնությունից հետո ազատ են արձակվել։
Պայթյունի պատճառների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։ Այժմ դեպքի վերաբերյալ հետաքննություն է ընթանում, տեղեկացնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնական կայքը։