Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևն այսօր՝ օգոստոսի 21-ին, ընդունել է Ադրբեջանում Իրանի արտակարգ ու լիազոր դեսպանին։
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մոհսուն Պակ Այինի ու Սաֆար Աբիևի հանդիպման ժամանակ կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի, ինչպես նաև երկկողմ համագործակցության առնչությամբ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին հայտնի էր դարձել՝ չի կայանալու Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի պաշտոնական այցն Իրան։ Իրանական լրատվամիջոցները գրում էին, որ այցը չեղյալ է համարվել, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն պնդում էր՝ այցն ընդամենը հետաձգվել է՝ առանց շեշտելու հետաձգման իրական պատճառները։