ԱՄՆ-ն նոր թեթև մարտավարական մեքենաներ է փորձարկում

AM General և Lockheed Martin ընկերություններն ԱՄՆ-ին 14-ամսյա փորձարկումների համար տրամադրել են JLTV թեթև մարտավարական մեքենայի փորձարարական նմուշները։

BRV-O մարտական մեքենա

BRV-O մարտական մեքենա

Փորձարկումները կայանալու են Արիզոնայի նահանգի Յումա և Մերիլենդի Աբերդինի փորձարարական կենտրոններում։

Վերոհիշյալ 2 ընկերություններն էլ 22-ական փորձարարական նմուշ։ Համապատասխան պայմանագրերը կնքվել են ԱՄՆ ԶՈւ հետ 2012-ի օգոստոսին։

Ընդ որում, AM General-ի ու Lockheed Martin–ի հետ 24-ամսյա պայմանագրերը գնահատվում են 64,5 ու 65 մլն դոլար։

AM General-ի գործադիր փոխտնօրեն Ջոն Ուլրիխը հայտարարել է, որ BRV-O փորձարարական մեքենաները լիովին բավարարելու են ԱՄՆ ԶՈւ զինծառայողների պահանջները որպես մարտական ռազմավարական արդիական մեքենաներ։

Հիշեցնենք, որ AM General–ն արտադրում է իր BRV-O մեքենաները 2 տարբերակով, այդ թվում՝ 4 հոգու համար նախատեսված տարբերակը։

Lockheed Martin–ի կողմից թողարկվող JLTV մարտական մեքենան էլ իր հերթին արդյունավետ է վառելիքի խնայողության տեսանկյունից։

Հավելենք, որ ԱՄՆ-ն պայմանագրի ու դրա շրջանակներում իրագործվող փորձարկումների միջոցով փորձում է հասնել նրան, որ ծովային հետևակի ու ցամաքային ուժերի շահագործման ներքո գտնվող բազմաթիրախային մեքենաները, որոնք ավելի քան 25 տարի կիրառվում են, փոխարինվել նոր, արդիականացված նմուշներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *