Ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչ է կործանվել

Մոնտանա նահանգում Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի գերձայնային ռազմավարական ռմբակոծիչ է վայր ընկել։ Boeing B-1B Lancer ինքնաթիռը վայր է ընկել օգոստոսի 19-ին ուսումնական թռիչքներից մեկի ժամանակ ամերիկյան Մոնտանա նահանգի Բրոդուս քաղաքի մոտակայքում։

B-1B

B-1B

Ռմբակոծիչի չորս հոգանոց անձնակազմը կարողացել է փրկվել։ Նրանք ոչ լուրջ վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։

Ռմբակոծիչի վայր ընկնելու պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Դեպքի առնչությամբ արդեն հետաքննություն է իրականացվում։
Նշենք, որ B-1B Lancer գերձայնային ռազմավարական ռմբակոծիչները կարող են կրել միջուկային ռումբեր։ Առաջին թռիչքը կատարել է 1986 թվականին։ Մեկ միավոր արժեքն անցնում է 200 մլն ամերիկյան դոլարը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *