Հարավային Կորեայի զինված ուժերը կարող է ստանալ տեղական արտադրության FA-50 թեթև գրոհիչ ինքնաթիռն առաջիկա շաբաթվա ընթացքում։ Կորեայի Հանրապետության պաշտպանական գնումների գործակալության տվյալներով՝ առաջին FA-50-ը կսկսի իրականացնել զինված ուժերում, իսկ մնացած 59 միավորը նախատեսվում է սպառազինության մեջ ներառել մինչ 2016 թվականը։
Հարավային Կորեայում FA-50-ները կփոխարինեն F-5E/F ինքնաթիռներին, որոնք արդեն հնացել են։
Հարավկորեական թեթև գրոհիչ ինքնաթիռը զինված է «օդ-օդ», «օդ-մակերևույթ» հրթիռներով, գնդացիրներով, ինչպես նաև տարբեր տեսակի ռումբերով։
Defense News-ի տեղեկություններով՝ FA-50-ն արդեն ուշադրություն է գրավել նաև արտասահմանում։
Մասնավորապես, հարավկորեական ինքնաթիռներով հետաքրքրված է Ֆիլիպինները, ինչպես նաև Իրաքն ու Պերուն։
FA-50-ը ստեղծվել է T-50 ուսումնական թեթև գրոհիչ ինքնաթիռի հիմքի վրա և նրա խորը արդիականացված տարբերակն է։ FA-50-ի, ինչպես և T-50-ի ստեղծմամբ զբաղվել է «Կորեայի տիեզերական արտադրություն» (KAI) ընկերությունը։
T-50, որի արդիականացված և փոփոխված տարբերակն է FA-50-ը, առաջին թռիչքը կատարել է 2002 թվականին։ Ներկայում այն Հարավային Կորեայի և Ինդոնեզիայի սպառազինության մեջ է։
T-50-ի մեկ միավորի մոտավոր արժեքը շուրջ 20 մլն ամերիկյան դոլար է, իսկ FA-50-ի մեկ միավորի արժեքը՝ շուրջ 30 մլն ամերիկյան դոլար։