Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի այցն Իրան չի կայացել

Օրերս իրանական ու ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովը մեկնելու է Իրան։

Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատար Շահին Սուլթանով

Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատար Շահին Սուլթանով

Ըստ լրատվամիջոցների՝ օգոստոսի 18-ին կայանալիք եռօրյա այցի նպատակն Իրանի ՌԾՈւ հրամանատար, փոխծովակալ Հաբիբուլլահա Սայարիի հետ հանդիպումն է, որի ընթացքում ակնկալվում էր քննարկել երկու երկրների միջև ռազմածովային համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր։

Շահին Սուլթանովը ծրագրել էր այցելել նաև Իրանի ՌԾՈւ որոշ ռազմաբազաներ։

Այսօր՝ օգոստոսի 20-ին, հայտնի է դարձել, որ այցը չի կայանալու։ Մասնավորապես, Իրանի հանրային հեռուստաընկերությունը հայտնել է՝ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չեղյալ է համարել այցը»։
Իր հերթին Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն հանդես է եկել հայտարարությամբ, որ այցի մասին վերջին տեղեկությունը մասամբ ստույգ չէ, քանի որ «այցը ոչ թե չի կայանալու, այլ պարզապես հետաձգվել է»։

Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ Ադրբեջանը բանակցում է Իրանի ՌԾՈւ-ի հետ՝ այցի ժամկետները ճշտելու նպատակով։ Հստակեցնելուց հետո փոխծովակալ Շահին Սուլթանովն այնուհանդեձ կարող է մեկնել Իրան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *