Ադրբեջանում սպա է խեղդվել

Այսօր՝ օգոստոսի 20-ին, Ադրբեջանի ԶՈւ-ում գրանցվել է հերթական ոչ մարտական պայմաններում կորուստը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է, որ միջադեպը եղել է Բաքվի Զիրե արվարձանից ոչ հեռու տեղակայված առափնյա շրջանում

Ըստ նախնական տեղեկության՝ ավագ լեյտենանտ Գադիմով Էլչին Նազըմ օղլուն (1984 թ.) խեղդվել է Կասպից ծովում ձկնորսություն անելիս։
ԱԻՆ աշխատակիցները դեպքի վայրում արդեն իսկ աշխատանքներ են տանում. սպայի դին դեռևս չեն հայտնաբերել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *