Ադրբեջանի ԿԽՄԿ ներկայացուցիչները վաղը հանդիպելու են Հակոբ Ինջիղուլյանին

Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն առաջիկայում հանդիպելու են ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ։

Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությանը՝ հանդիպումը կայանալու է վաղը՝ օգոստոսի 20-ին՝ Բաքվի ժամանակ 16։00-ին (երևանյան ժամանակով՝ 15։00)։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *