Պակիստանը ստացել է ATR 72 ինքնաթիռներ

Պակիստանի ԶՈւ ռազմածովային ուժերը ստացել է ATR 72 ինքնաթիռի առաջին երկու օրինակը։ ATR 72-272A ինքնաթիռները պակիստանյան կողմին է հանձնվել դեռ անցած շաբաթ։ Ինքնաթիռները պակիստանյան նավատորմում ընդգրկելու հանդիսավոր արարողությունն անց է կացվել Մեհրանի ռազմաբազայում։

ATR 72-212A. Պակիստան

ATR 72-212A. Պակիստան

Նշենք, որ այս տարվա հուլիս ամսին հայտնի էր դարձել, որ Թուրքիան ստացել է իր պատվիրած 8 միավոր ATR 72-600 ինքնաթիռներից առաջին օրինակը։ ATR 72-600 ինքնաթիռներն ընդգրկվելու է Թուրքիայի ռազմածովային ուժերի կազմում և օգտագործվելու են պարեկային, ինչպես նաև հականավային հակասուզանավային նշանակությամբ։

Նշենք, որ ATR 72 ինքնաթիռների արտադրությամբ զբաղվում է ֆրանս-իտալական ATR ընկերությունը։ Այս տիպի ինքնաթիռներն առաջին թռիքչը կատարել են 1988 թվականին։ Նրանք լայնորեն կիրառվում են ոչ միայն ռազմական նշանակությամբ, այլ նաև քաղաքացիական ավիացիայում։ ATR 72-212A տարբերակը, որն էլ ձեռք է բերել Պակիստանը, ներկայացվել է 1997 թվականին։

Նշենք, որ Պակիստանը լուրջ խնդիրներ ունի Հնդկաստանի հետ։ Երկու երկրներն էլ շարունակում են լայն մասշտաբներով զինվել։

Հնդկաստանն ու Պակիստանը տարածքային վեճեր ունեն, որոնք շարունակվում են շուրջ 60 տարի, իսկ հակամարտությունը ոչ միայն հանգուցալուծում չի ստանում, այլ մշտապես լարված դրություն է ստեղծում շփման գծում։

Քաշմիր շրջանի խնդիրն ի հայտ է եկել 1947 թվականին Բրիտանական Հնդկաստանի բաժանումից հետո։ Այն պատճառ է դարձել 1947-48,  1965 և 1971 թվականների հնդիկների և պակիստանցիների միջև պատերազմների, ինչպես նաև բազում սահմանային միջադեպերի։

Ընթացիկ տարվա սկզբից Հնդկաստանի և Պակիստանի զինված ուժերի շփման գծում արդեն 30-ից ավել պատահար է գրանցվել։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *