Ադրբեջանում ավտովթարի պատճառով զինծառայող է մահացել

Այսօր՝ օգոստոսի 19-ին՝ վաղ առավոտյան 07։00-ի սահմաններում, Ադրբեջանում ավտովթարի հետևանքով զինծառայող է մահացել։
ՃՏՊ-ն գրանցվել է Բաքու-Ղազախ ավտոճանապարհի այն հատվածում, որը ձգվում է Ուջարի շրջանի Ալփը գյուղի տարածքով։

«ՎԱԶ-21010» ավտոմեքենան մեծ արագությամբ բախվել է «ԿամԱԶ» բեռնատարին։ Վերջինիս վարորդը՝ 1985-ին ծնված Հաֆիզ Անվեր օղլու Հեյդարովը, տեղում մահացել է։ Դեպքի վայր ժամանակ ԱԻՆ աշխատակիցները դուրս են բերել մահացածի դին։

Նշենք, որ Հեյդարովը ծառայում էր Քյուրդեմիրի շրջանում տեղակայված զորամասերից մեկում։

Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *