Թուրք-եգիպտական զորավարժությունները չեղյալ են հայտարարվել

Թուրքիայի և Եգիպտոսի համատեղ զորավարժությունները չեղյալ է հայտարարվել։ Համատեղ զորավարժությունը որոշել է չեղյալ հայտարարել թուրքական կողմը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Լևենթ Գյումրուքլյուի խոսքերով՝ համապատասխան որոշումն ընդունվել է պաշտոնական Անկարայի կողմից, որից հետո այդ մասին տեղյակ է պահվել եգիպտական կողմին։

Եգիպտական կողմն իր հերթին հայտարարել է, թե իր նախաձեռնությամբ է չեղյալ հայտարարվել Թուրքիայի հետ համատեղ վարժանքները՝ կապված պաշտոնական Անկարայի որդեգրած դիրքորոշման հետ. թուրքական իշխանությունները Եգիպտոսի արդեն նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունը համարում են անօրինական, իսկ այն կազմակերպված զինվորականներին մեղադրում հեղաշրջում կատարելու համար։

Եգիպտոսի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում, որում էլ նշվում էր զորավարժությունների չեղյալ հայտարարելու մասին, Կահիրեն մեղադրում էր Թուրքիային իր ներքին գործերին խառնվելու և անընդունելի պահվածք ցուցաբերելու համար։

Թուրքիայի և Եգիպտոսի զինված ուժերի համատեղ «Եղբայրական ծով» ծովային զորավարժությունը նախատեսված էր անցկացնել հոկտեմբերի 21-28-ը։ Թուրք և եգիպտացի զինվորականները պետք է վարժանքներ անցկացնեին նաև ՆԱՏՕ-ի հովանու տակ, ինչը, ըստ Լևենթի, նույնպես չեղյալ է հայտարարվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *