ՌԴ համաբանակային բիաթլոնի հաղթողները վաղը կմրցեն ՀՀ տանկիստների հետ (վիդեո)

Օգոստոսի 17-ին մերձմոսկովյան Ալաբինոյի զորավարժարանում կկայանան տանկային բիաթլոնի վճռորոշ մրցումները, որով էլ կորոշվի հաղթող երկիրը։ Տանկային բիաթլոնում լավագույնին կփորձեն պարզել Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տանկիստները։

Օգոստոսի 12-ին սկսված մրցումների առաջին փուլում միմյանց հետ մրցել են Ռուսաստանի ռազմական օկրուգների տանկիստները։

Օգոստոսի 15-ին ռուսական համանաբանակային մրցման հաղթող է ճանաչվել Արևմտյան ռազմական օկրուգի թիմը, երկրորդ տեղում է Հարավային ռազմական օկրուգի պատվիրակությունը։

Հաղթողներից էլ ձևավորվել է ՌԴ թիմը, որը վաղը մրցելու է ՀՀ-ի, Բելառուսի և Ղազախստանի զինված ուժերի ներկայացուցիչների հետ։

Նշենք, որ տանկային բիաթլոնին մասնակցող երկրների պատվիրակությունները մրցում են  Տ-72Բ տանկերով հավասար պայմաններում։

Կազմակերպող կողմն ընտրել է հենց այս տեսակի տանկերը, քանի որ դրանցից իրենց սպառազինությունում ունեն բոլոր մասնակից երկրները։

ՌԴ հաջորդ տարի կայանալիք տանկային բիաթլոնին հրավիրել է ԱՄՆ-ին, Իտալիային և Գերմանիային։

Հիշեցնենք, որ ռուսական բանակում հաճախ կազմակերպվող տանկային բիաթլոն ուսումնական վարժանքը ենթադրում է զանազան խաչընդոտների հաղթահարում և տարբեր զինամթերքներով 0,9-2,2 կմ հեռավորության վրա 3 տարբեր թիրախների խոցում։ Ամեն մի վրիպման դեպքում անձնակազմը տանկով պետք է տուգանային շրջան կատարի՝ 0,5 կմ երկարությամբ։ Հաճախ այս կանոնները որոշակի փոփոխությունների են ենթարկվում։

Այս տարվա տանկային բիաթլոնը նվիրված է Պրոխորովկայի տանկային ճակատամարտի 60-ամյակին։

Տեսանյութը՝ «Զվեզդա» հեռուստաընկերության։ Կադրերում մրցումներից դրվագներ են։

<iframe width=”460″ height=”345″ src=”//www.youtube.com/embed/v1yViYiQ2Bw” frameborder=”0″ allowfullscreen></iframe>

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *