Էստոնիայում փակվել է Կալևի հետևակային գումարտակին կից դիպուկահարների վերապատրաստման դպրոցը։
Ինչպես հայտնի է, դա միակ նման ուսումնական հաստատությունն էր Էստոնիայի զինված ուժերում։
Դպրոցը, ըստ երևույթին, փակել են բանակային կառույցների վերափոխումների հետևանքով։ Պատճառներից մեկն էլ դիպուկահարների ծախսատար դասընթացներն են և դասավանդող կադրերի պակասը։
Ավելի ուշ Էստոնիային ՊՆ-ն ծրագրում է բացել մեկ այլ դպրոց, որտեղ դիպուկահարներին կդասավանդեն ավելի քիչ թվով մասնագետներ։
Postimees պարբերականը, մեկնաբանելով դպրոցի փակվելու փաստը, ուշադրություն է հրավիրում հատուկ հրաձգարանների ու զորավարժարանների բացակայության, ինչպես նաև M14-TP կիսավտոմատ հրացանի թերությունների և միջազգային շուկայում վատ վարկանիշի վրա։
Նշենք, որ Էստոնիայի բանակը կրում է M14-TP-ի արդիականացված տարբերակը Աֆղանստանում խաղաղապահ առաքելության ժամանակ։