Գործազուրկը պատահմամբ 79 հատ «Կալաշնիկով» է գնել

Գործազուրկ քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ «ԿամԱզ»ի վարորդն իրեն է վաճառել 64 փայտյա արկղ՝ «Կալաշնիկով» տեսակի ավտոմատներով: Դեպքը տեղի է ունեցել Ուդմուրտիայում:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտաբերել են 79 ավտոմատ՝ 253 փամփշտատուփով:

Պարզվել է, որ «Կալաշնիկովները» դուրս են բերվել «Իժևյան մեքենաշինական» գործարանի տարածքից, որտեղ ուղարկվել էին ՌԴ ՊՆ-ի կողմից՝ վերամշակման համար, իսկ արկղերն օգտագործվելիս են եղել կենցաղային մնացորդների դուրսբերման նպատակով:

Ինչ վերաբերում է «ԿամԱզ»ի վարորդին՝ նա արկղերը պետք է տեղափոխեր Վոտկինսկի շրջանի զորավարժարան, սակայն ճանապարհին փոշմանել ու որոշել է վաճառել:

Զենքի հայտնաբերման փաստի առթիվ տարվում է քննություն:

Սկզբնաղբյուր. Удмуртскому безработному продали на растопку 79 автоматов Калашникова։

One response to “Գործազուրկը պատահմամբ 79 հատ «Կալաշնիկով» է գնել

  1. Pingback: Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *