Ուկրաինական զրահամեքենայից կարող են արտադրել Լեհաստանում

Ուկրաինական թեթև զրահամեքենան այսուհետ կարող է արտադրվել նաև Լեհաստանում։ Լեհական «Միստա» ընկերությունը, որը մասնագիտացած է գյուղատնտեսական և հողի հարթեցման տեխնիկայի արտադրությամբ, որոշել է ուկրաինական կողմի հետ համագործակցության միջոցով զբաղվել «Դոզոր-Բ» զրահամեքենայի արտադրությամբ։ Այս մասին տեղեկացնում է լեհական «Raport» ռազմական հանդեսը։

Դոզոր Բ

Դոզոր Բ

Աղբյուրը լեհ-ուկրաինական համագործակցության վերաբերյալ այլ մանրամասներ չի ներկայացնում։ Միևնույն ժամանակ ուկրաինական և լեհական կողմերը դեռ հանդես չեն եկել այս տեղեկության պաշտոնական հաստատմամբ։

«Raport»-ը նշում է, որ Լեհաստանում ցանկանում են նոր զրահամեքենաներով փոխարինել զինված ուժերի արդեն հնացած օրինակները։

Նշենք, որ «Դոզոր-Բ» (ДОЗОР-Б) թեթև զրահամեքենաների արտադրությամբ զբաղում է Մորոզովի անվան խարկովյան ավտոշինական կոնստրուկտորային բյուրոն։ Այն 4X4 սկզբունքի վրա աշխատող զրահամեքենա է, որը նախատեսված է անձնակազմի և բեռների տեղափոխման, ինչպես նաև որպես կապի կայան աշխատելու և այլ նշանակության  համար։

Անձնակազմը 3 հոգի է, իսկ մեքենան ունակ է տեղափոխել մինչև 8 մարդու։ Առավելագույն արագությունը մոտ 100 կմ/ժ է։ Զինված է 12,7 մմ ՆՍՎՏ գնդացիրով։ Ուկրաինական զինված ուժերի սպառազինության մեջ է 2005 թվականից։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *