Թայվանը ներկայացրել է հրթիռների արձակման նոր շարժական կայանի նախատիպը։ Արձակման կայանը նախատեսված է HF-3 գերձայնային հրթիռների համար։
Ավելի վաղ Թայվանի զինված ուժերի կազմում նմանատիպ հրթիռների ցամաքային շարժական արձակման կայանների վերաբերյալ տեղեկություններ չեն եղել, փոխանցում է Defense News-ը ։
HF-3 (Hsiung Feng III) հրթիռները նախատեսված են Թայվանի ռազմածովային ուժերի համար և սպառազինության մեջ են արդեն մի քանի տարի։
Սակայն նոր արձակման կայանը հնարավորություն կտա HF-3 հրթիռները կիրառել նաև ցամաքում։
Արձակման կայանի քարշակը դանիական DAF ընկերության արտադրանքն է, իսկ կայանն ու կցասայլը՝ թայվանական արտադրության։
Նոր արձակման կայանի աշխատանքներով զբաղվել է Չժունշանի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտը, որը թայվանական ռազմաարդյունաբերական արտադրանքի հիմնական ստեղծողն է։
Ըստ թայվանական պաշտոնատար անձանց՝ HF-3 հրթիռներն ունակ են ոչնչացնել թիրախներ մինչ Չինաստանի ափերը, որն էլ համարվում է Թայվանի գլխավոր հակառակորդը։
Նշենք, որ մայրցամաքային Չինաստանը (ՉԺՀ) Թայվանը (ՉՀ) համարում է իր տարածքը, մինչդեռ Թայվանում ՉԺԴ-ի կառավարությունը համարում են անօրինական։ Թայվանը խոշոր գումարներ է ծախսում սպառազինության վրա, ինչպես նաև դաշնակցային հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների հետ, ինչն էլ թույլ է տալիս դիմակայել մայրցամաքային Չինաստանի փորձերին՝ Թայվանն ընդգրկել իր կազմում։ Երկու երկրների միջև հարաբերությունները սրված են 1940-ական թվականներից։