Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 14-ին ընդունել է եռօրյա այցով օգոստոսի 13-ին Հայաստան ժամանած Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ներկա էին նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության և պայմանագրաիրավական բազայի զարգացմանը վերաբերվող մի շարք հարցեր:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության տարածքում տեխնիկայի և սպառազինության վերանորոգման ու սպասարկման համար նախատեսված սերտիֆիկացված սպասակման կենտրոններ ստեղծելու վերաբերյալ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։