Բաքվում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդի անունը հայտնի է

Բաքվում Թուրքիայի դեսպանատունը նոր ռազմական կցորդ կունենա։ Սպասվում է, որ օրերս Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդ նշանակված գեներալ-մայոր Հասան Նևզաթ Թաշդելերն առաջիկայում կժամանի Բաքու և կանցնի պարտականությունների կատարմանը։

Գեներալ-մայոր Թաշդելեր. աջից առաջինը

Գեներալ-մայոր Թաշդելեր. աջից առաջինը

Գեներալ-մայոր Թաշդելերը փոխարինելու է գեներալ-մայոր Յուջել Քարայուզին, ով Թուրքիայի Գերագույն ռազմական խորհրդի որոշմամբ նշանակվել է թուրքական ԶՈւ ցամաքային զորքերի մատակարարման վարչության պետ։

Իսկ գեներալ-մայոր Թաշդելերը մինչ այս զբաղեցնում էր Թեքիրդաղում տեղակայված երրորդ զրահատանկային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը։ Ավելի վաղ նա եղել է նաև ՀՀ-ին սահմանակից ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող Իգդիր նահանգում տեղակայված գնդի հրամանատար։

Հետաքրքիր է, որ գեներալ-մայոր Հասան Նևզաթ Թաշդելերը «Էրգենեքոնի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Թուրքիայի ԶՈւ դոկտրինի և ուսումնական հարցերի գծով հրամանատար, բանակի գեներալ Հուսեյն Նուսրեթ Թաշդելերի փոքր եղբայրն է։

 

One response to “Բաքվում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդի անունը հայտնի է

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 11-17 | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *