Քուվեյթը Միացյալ Նահանգների հետ կնքել է «Փեթրիոթ» հակաօդային պաշտպանության համակարգերի արդիականացման վերաբերյալ պայմանագիր։
Քուվեյթի զինված ուժերը պայմանագիր են կնքել ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ՝ Patriot Advanced Capability-3 (PAC-3) համակարգերն արդիականացնելու և սպասարկելու վերաբերյալ, տեղեկացնում է «Ջեյնսը»։
Գործարքը Քուվեյթին արժեցել է շուրջ 308 մլն ամերիկյան դոլար։ Պայմանագրով նախատեսվում է արդիականացնել հրթիռիներն ու դրանց արձակման կայանները։
Նշենք, որ PAC-3 կայաններ ունեն նաև Գերմանիան, Հոլանդիան, Ճապոնիան, Թայվանը, իսկ Մերձավոր Արևելքում՝ ԱՄԷ-ն ու Քուվեյթը։
Թուրքիայում այժմ ժամանակավորապես տեղակայված են Գերմանիայից, ԱՄՆ-ից և Հոլանդիայից տեղափոխված PAC-3 համակարգեր, որոնք երկրին տրամադրվել են ՆԱՏՕ-ի որոշմամբ, դրանց տեղակայումը պատճառաբանվում է «Սիրիայից հնարավոր վտանգով»։
Նշենք, որ ամերիկյան Raytheon ընկերության մշակած MIM-104 Patriot համակարգերի արտադրությունը սկսվել է 1976 թվականին։ PAC-3 համարվում է «Փեթրիոթ» համակարգերի ամենաթարմ տարբերակը։