Այսօր՝ օգոստոսի 13-ին, վրաց-ամերիկյան համատեղ զորավարժություն է անցկացվել Բաթումի նավահանգստում։ Զորավարժության մասնակցել են նաև ԱՄՆ ՌԾՈւ Bulkeley ռազմանավը և Վրաստանի առափնյա պաշտպանության ծառայության մի քանի կատերներ։
Վարժանքների ժամանակ մշակվել է բնակչությանը բժշկական օգնության ցուցաբերման, նավերի տեխնիկական սպասարկման, միջին ու փոքր նավերի կառավարման համատեղ գործողությունների մեթոդիկան։
Հիշեցնենք, որ ականակիր Bulkeley ռազմանավը Բաթում է ժամանել դեռևս օգոստոսի 10-ին։
Վրաստանի առափնյա անվտանգության ղեկավարները հայտնել են, որ զորավարժությունը նպաստում է վրաց-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացմանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին երեկոյան Bulkeley ականակիր նավի վրա կայացել էր Վրաստանի առափնյա պաշտպանության ծառայության, բարձրաստիճան պաշտոնյաների և ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների ու ՌԾՈւ հրամանատարության հանդիպումը։ Ներկաների շարքում էին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, վարչապետ Բիձինա Իվանաշվիլին, խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին։
Bulkeley-ն կհեռանա Վրաստանի առափնյա շրջաններից օրվա երկրորդ կեսին։
Հավելենք, որ 2001-ից սկսած՝ ԱՄՆ ՌԾՈւ նավերը ամեն տարի երկու անգամ այցելում են Վրաստան՝ Փոքի ու Բաթում։ Այցի ընթացքում զորավարժություններ են անցկացվում։