Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 12-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի զինվորական ծառայությունը 2013 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2014 թվականի մարտի 14-ը երկարաձգելու մասին:
Սերժ Սարգսյանը նույն օրը հրամանագիր է ստորագրել նաև ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանի զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 16-ից երկարաձգվել է 3 տարի ժամկետով:
Հրամանագրերի ստորագրման համար նախագահը ղեկավարվել է Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով՝ հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։