ԱՄՆ զինվորականները փորձարկել են կապի արգելքներին դիմակայող GPS համակարգ

Ամերիկյան զինվորականները տեղեկացրել են նավիգացիոն արբանյակային նոր, կապի արգելքներին դիմակայող համակարգի հաջող փորձարկման մասին։ Նոր անտենաների կիրառման շնորհիվ կոնստրուկտորները հասել են նրան, որ GPS արբանյակներից ազդանշանները որսում են նույնիսկ ուղղորդված ճառագայթման միջոցով կապը խափանելու ժամանակ։

Փորձարկումներն անցկացվել են ԱՄՆ ՌԾՈւ Մերիլենդի ռազմաբազայում։ Սկզբում փորձարարական ԱԹՍ-ի վրա տեղադրել են անտենաները, ապա այն դրել են հատուկ պատրաստված լաբորատորիայում, որից հետո սկսել են կապի արհեստական արգելքներ ստեղծել։ Դեռևս հայտնի չէ, թե լաբորատորիայի ներսում ինչ տիպի ու ինչ բարդության արգելքներ են ստեղծվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ արևմտյան մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին՝ ԱՄՆ մի խումբ ուսանողներ իրենց դասախոսի հետ կարողացել են GPS ազդանշանների նման ալիքներ արձակել՝ Միջերկրածովում նավերից մեկին իր ուղղությունից շեղելով։ Այդ ժամանակ էլ Տեխաս նահանգի սենատորներից մեկը լուրջ անհանգստություն հայտնեց, որ միջադեպը վկայում է՝ քիչ թե շատ տեղեկացված քաղաքացիական անձինք կարող են ազդել ռազմական ԱԹՍ-ների, նավերի վրա, իսկ դա վատ հետևանքների կհանգեցնի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *