Ռազմագերու ծնողները ԿԽՄԿ Երևանի գրասենյակի մոտ են

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ԿԽՄԿ Երևանյան գրասենյակի մոտ են հավաքվել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ադրբեջանական կողմում գերի ընկած Հակոբ Գևորգի Ինջիղուլյանին ծնողներն ու հարազատները։

Ռազմինֆոյի հետ զրույցում հայրը՝ Գևորգ Ինջիղուլյանը, ասել է, որ զայրացած են իրենց որդուն հարցազրույցի դրդելու և Կարմիր խաչի դիրքորոշման վրա։ «Ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս կարող է Կարմիր խաչը ռազմագերուց նորություն չունենա կամ հարցազրույց անցկացնեն  առանց Կարմիր խաչի ներկայացուցիչների ներկայության»,-նշել է հայրը։

Հակոբի հորեղբոր տղան՝ Արման Ինջիղուլյանը, տեղեկացրել է Ռազմինֆոյին, որ Հակոբը երբևէ խնդիրներ չի ունեցել ու չի բողոքել հրամանատարներից, եղել է օրինակելի զինծառայող, մի քանի անգամ արձակուրդ է եկել, իսկ հայրը վերջին անգամ տեսել է նրան մեկ ամիս առաջ։

Արմանը հավաստիացրել է, որ «Հակոբի տեսողությունը -3 էր, նման տեսողությամբ զորակոչում են, դա նորմալ է։ Զինվորն ակնոց էր կրում, իսկ երեկվա տեսանյութի մեջ ակնոցը չկար, երևի ձեռքից վերցրել էին»։

Հայրը հավելել է, որ ՊՆ-ից դժգոհություններ չունեն, պահանջում են Կարմիր խաչից համապատասխան գործողություններ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։

Օգոստոսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Ինջիղուլյանին, որ գրանցվախ դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *