Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում գտնվող Դիարբեքիր նահանգում (պատմական հայկական Աղձնիք նահանգ) զինծառայողների միջև վիճաբանության հետևանքով զինվոր է սպանվել։
Դեպքը եղել է Դիարբեքիրի Լիջե շրջանի Թարանթեփե վայրում տեղակայված հենակետի տարածքում, փոխանցում է թուրքական «Իհլաս» գործակալությունը։
Երկու ժամկետային զինծառայողների միջև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 21-ամյա շարքային Ջ.Ա.-ն իրեն ամրակցված զենքով կրակ է բացել 20-ամյա շարքային Ջիհան Օզմենի վրա։
Ջ.Ա.-ն երեք անգամ կրակել է ծառայակցի վրա, ով էլ ստացված վնասվածքներից ավելի ուշ մահացել է։ Ջ.Ա.-ն արդեն կալանավորված է։ Վիճաբանության պատճառների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։