Իրանը կարող է հարվածել Ադրբեջանին, սակայն, ամենայն հավանականությամբ, գործը պատերազմի չի հասնի: Այսօր գրում է հայկական մամուլը՝ հղում անելով իրանագետ Մհեր Բաղդասարյանին: Հունվարի 12-ին նաև հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 30-ին բանակում ջրծաղիկից մահացել է ժամկետային զինծառայող, թեմային արձագանքել է նաև ՄԻՊ գրասենյակը: ԼՂՀ ՊԲ-ն վստահեցնում է, իսկ ՀՀ կառավարությունը հավանություն է տալիս…:
- «Իրանն իր դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում կարող է հարվածել Ադրբեջանին, եթե վերջինս իր տարածքում տեղակայի արևմտյան ԶՈՒ-ի պահեստային ստորաբաժանումները: Սակայն առավել հակված եմ կարծելու, որ պատերազմ չի լինի: Եթե անգամ ռազմական հարվածներ լինեն, ապա գուցե կետային` օդային ուժերի և Պարսից ծոցի կողմից »,- հայտարարել է արևելագետ Մհեր Բաղդասարյանը:
- ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանի կարծիքով՝ ջրծաղիկի պատճառով մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահը բժիշկների թերացման արդյունք չէ. «Տղան մահանալու էր, քանի որ նրա մոտ ջրծաղիկի ամենաչարորակ տեսակն է եղել, և տղային ինֆեկցիոն հիվանդանոց ուշ կամ շուտ տեղափոխելու հանգամանքն էական չէ»։ Թեման մանրամասն՝ Razm.info-ում, ինչպես նաև՝ aravot.am-ում և hra.am-ում:
- Արձագանքելով վերանշյալ դեպքին՝ ՄԻՊ գրասենյակը բոլոր քաղաքացիներին կոչ է անում հնարավորինս արագ ահազանգել բանակում իրենց հայտնի խնդիրների, միջադեպերի, բողոքների մասին՝ զանգահարելով 1-1-6 ՄԻՊ գրասենյակի թեժ գծին:
- «Արցախի բանակում զորակոչի հետ կապված խնդիրներ չկան ,ավելին, տարեցտարի, զորակոչի պրոցեսն անցկացվում է առավել բարձր մակարդակով ու խնդիրներ չեն առաջանում»,- հերքելով տարածված լուրերը՝ ասել է ԼՂՀ ՊԲ մամլո պատասխանատու Սենոր Հասրաթյանը:
- Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի և ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գալստյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինության հարցեր:
- ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի նպատակն է ԶՈՒ պայմանագրային սերժանտական համակարգի ընդլայնումը, ռազմակրթական համակարգի զարգացումը, զինծառայողներին պաշտոնի նշանակելու և ազատելու ժամանակ թափանցիկության ապահովումը, ծառայողական առաջխաղացման հնարավորությունների հստակեցումը, կարգապահության ամրապնդումը։
Միջազգային լուրերը հայկական մամուլում
- YouTube-ում տեղադրվել է տեսահոլովակ, որտեղ ծովային հետեւակայինները ցուցադրաբար միզել են սպանված թալիբների մարմինների վրա: Փաստի առիթվ ԱՄՆ ծովային ուժերն ու Պետնագոնը հետաքննություն են սկսել:
- ՄԱԿ–ի ԱԽ–ն Իրանի միջուկային խնդրի առնչությամբ արտահերթ դռնփակ խորհրդակցություններ է անցկացրել:
- ԱՄՆ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Ջորջ Լիթլը նշել է, որ Արաբական ծով ամերիկյան երկու ավիակիր հարվածային խմբի ուղարկումը կապված չէ ռազմակավարական կարևոր նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի փակման վերաբերյալ իրանական սպառնալիքների հետ, այլ ամերիկյան ավիակրային հարվածային խմբավորումների քանակը մշտապես փոփոխության է ենթարկվում: