Խորվաթիան նախատեսում է զրահափոխադրիչներ վաճառել Քուվեյթին

Խորվաթիան որոշել է վերավաճառել Քուվեյթին զինված ուժերի սպառազինության մեջ մտնող Patria AMV զրահափոխադրիչները։

«Ջուրո Ջակովիչ» ընկերությունը, որն էլ զբաղվել է ֆիննական Patria AMV 8×8-ի խորվաթական տարբերակի աշխատանքներով, արդեն Քուվեյթ է ուղարկել արդիականացված և անապատային պայմաններին հարմարեցված զրահափոխադրիչներից մեկը՝ տեղում փորձարկումներ անցնելու և գնահատվելու համար։

Patria AMV. Խորվաթիա

Patria AMV. Խորվաթիա

Քուվեյթը փորձարկումների հիմնական մասը նախատեսում է անցկացնել անապատում։

Խորվաթական կողմը ցանկանում է վերավաճառել Patria AMV զրահափոխադրիչները Քուվեյթին, իսկ ստացված գումարներն օգտագործել ռազմածովային ուժերի համար նոր կատերներ ձեռք բերելու և ենթակառուցվածքները զարգացնելու համար։

Ըստ խորվաթական աղբյուրների՝ գործարքի հաջող ընթացքի դեպքում Խորվաթիայի պաշտպանության նախարարությունը կարող է ստանալ շուրջ 300 մլն դոլար 30-ից 40 միավոր զրահափոխադրիչ վաճառելու դեպքում։

Նշենք, որ Ֆինլանդիայի մշակած Patria AMV 8×8 զրահափոխադրիչներն արտադրվում են Խորվաթիայում ֆիննական կողմի արտոնագրով՝ տեղական պահանջների համար։

Նմանատիպ պայմանագիր Patria-ի հետ վերջերս կնքել էր Լեհաստանը, որը հնարավորություն էր ստացել արտահանել իր տարածքում ֆիննական ընկերության արտոնագրով պատրաստվող զրահափոխադրիչները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *