Բրիտանացուն մեղադրում են ահաբեկչության հրահրող տեսանյութ ստեղծելու համար

Մեծ Բրիտանիայում 22-ամյա քաղաքացի Ռոյալ Բարնսի դեմ մեղադրանքներ են առաջադրվել «ահաբեկչություն կատարելու շուրջ»։ Պատճառն այն է, որ վերջինս Արքայական հրաձգային գնդի թմբկահար Լի Ռիգբիի սպանության մասին տեսանյութ է տարածել։

Լի Ռիգբի

Լի Ռիգբի

BBC News լրատվական գործակալության տվյալներով՝ Բարնսը պարտավոր է օգոստոսի 12-ին ներկայանալ Վեսթմինսթերի դատարան։

Բացի ահաբեկչության օրը «Մուսուլմանները ծիծաղում են բրիտանացի զինվորի մահվան վրա» խորագրով տեսանյութը ստեղծելուց ու տարածելուց, նրան պատրաստվում են դատապարտել «երկրի սահմաններից դուրս ահաբեկչության քարոզելուհամար»։

Համաձայն Sky News-ի հրապարակումների՝ ոստիկանությունը վկայում է՝ «մեղադրյալն իր քայլով հոգեպես ազդել է ահաբեչություն կազմակերպելու և իրականացնելու գործընթացի վրա»։

Հիշեցնենք, որ Բարնսը ձերբակալվել է օգոստոսի 9-ին 21-ամյա մի բրիտանուհու հետ։ Աղջկա ճակատագիրը դեռևս անհայտ է։

Հավելենք, որ թմբկահար Լի Ռիբսիի սպանությունը եղել է մայիսի 22-ին Լոնդոնում։ Սպանության մեջ մեղադրվում են Նիգերիայից 2 մուսուլմանների։ Դատավարությունը մեկնարկելու է ընթացիկ տարվա աշնանը։ Մեղադրյալները վկայել էին, որ սպանել էին բրիտանացի զինծառայողին՝ վրեժ լուծելով իսլամական երկրներում «բրիտանացիների կողմից սպանված մուսուլմանների համար»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *