Հնդկաստանը ջուրն է իջեցրել իր առաջին սեփական ավիակիրը

Հնդկաստանը ջուրն է իջեցրել սեփական արտադրության առաջին ավիակիրը։ Նավն անվանել են «Վիկրանտ»։ Դեռ 1945 թվականին Հնդկաստանը կառուցել է համանուն ավիակիր, որի գնորդը Մեծ Բրիտանիան էր։

Հնդկական նավատորմի «Vikrant» ավիակիրը

Հնդկական նավատորմի «Vikrant» ավիակիրը

Նախատեսվում է, որ նավի ամբողջական կառուցման համար կպահանջվի ավելի քան 5 տարի՝ չնայած նախկինում ավելի լավատեսական ժամկետ էր հրապարակված՝ երկու տարի։ Ենթադրվում է, որ այն փոխարինելու է «Վիրաատ» նավին, որն արդեն շահագործվել է 60 տարի։
«Վիկրանտի» երկարությունը 252 մետր է, արագությունը 52կմ/ժ։

Ենթադրվում է, որ նավը կօգտագործվի նաև ՄիԳ-29 Կ կործանիչների համար։

Ընդհանուր առմամբ, այն նախատեսված է 12-14 ինքնաթիռի և երկու տասնյակ ուղղաթիռի համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *