Ադրբեջանում ցանկանում են արգելել զենք-զինամթերքի գովազդը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը (Ազգային ժողովը) պատրաստվում է քննարկել զենք-զինամթերքի գովազդի արգելման օրինագիծը։
Ընդ որում, օրինագծում նշվում է ռազմական նշանակության բոլոր տեսակի զինամթերքների մասին։

Ինչ վերաբերում է որսորդական ու սպորտային զենքերի, ապա դրանք կարող են գովազդվել միայն հատուկ հրատարակություններում, վաճառքի վայրերում, փորձարկման ժամանակ ու ցուցահանդեսներին։

Ըստ ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության տվյալների՝ օրինագիծը դեռևս ընթացիկ տարվա հունիսի 21-ին քննարկվել է Տնտեսական քաղաքականության և Պետական կառուցման ու իրավական քաղաքականության հանձնաժողովերի համատեղ նիստում։ Այս քննարկումից հետո օրինագիծը ներկայացվել է Միլլի Մեջլիսին։

Հավելենք, որ համաձայն նախնական տվյալների՝ օրինագիծը խորհրդարանում կքննարկվի աշնանային նստաշրջանի ժամանակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *