ՌԴ-ում արդիականացվել են Սու-25 ինքնաթիռները

Սու-25 հերթական գրոհիչ ինքնաթիռներն արդիականացում են անցել ՌԴ «121-րդ ավիացիոն վերանորոգման գործարանում»՝ վերածվելով Սու-25ՍՄ2 դասի ինքնաթիռների։

Սու-25ՍՄ2

Սու-25ՍՄ2

Համաձայն ՌԴ ՊՆ-ի հետ 2011-ին կնքած պայմանագրի՝ «Ավիառեմոնտ» ԲԲԸ-ն, որի կազմում ընդգրկված է «121-րդ ավիացիոն վերանորոգման գործարանը», պարտավորվում է իրականացնել ՌԴ ՌՕՈւ 36 միավոր գրոհային Սու-25 ինքնաթիռների վերափոխումը Սու-25ՍՄ-ի։ Պայմանագրի արժեքն է մոտ 146 մլն դոլար։
Նշենք, որ պայմանագրի շրջանակներում առաջին 6 միավոր ինքնաթիռները հանձնվել են պատվիրատուին 2011-ին։

Հիշեցնենք, որ «121-րդ ավիացիոն վերանորոգման գործարան»-ը Ռուսաստանում խոշորագույն վերանորոգման ու սպառազինության արդիականացման գործարանն է։ Այն մասնագիտացված է հիմնականում ֆրոնտային ավիացիայի շարժիչների վերանորոգման բնագավառում։

Ներկա դրությամբ գործարանն իրականացնում է Սու-27 և ՄիԳ-29 ինքնաթիռների համալիր վերանորոգում, այդ թվում՝ դրանց շարժիչների վերանորոգում։

Հավելենք, որ 2013-ի վերջին պետք է պատրաստ լինեն գործարանի կողմից արդիականացված 78 միավոր ինքնաթիռներ։ Ծրագրվում է 50 միավոր ինքնաթիռներ արդիականացնել՝ վերափոխելով Սու-25ՍՄ3 դասի։

Գրոհային ինքնաթիռ Սու-25-երը ստեղծվել են 1970-ականներին և նախատեսված էին ցամաքային զորքերի աջակցման համար։ Սու-25-երը կիրառվել են մի շարք զինված հակամարտություններում՝ 1979-1989 թթ. Աֆղանստանի պատերազմից մինչև 2008-ի Հարավային Օսիայի մարտերը։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *