Հյուսիսային Իռլանդիայում բախումների հետևանքով տասնյակ ոստիկաններ են վիրավորվել

Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում ուժեղ բախումներ են կաթոլիկների և բողոքականների միջև։

Հանգստյան օրերին գրանցված ընդհարումների հետանքով 50-ից ավել ոստիկան է տարբեր աստիճանի վնասվածք ստացել, տեղեկացնում է BBC-ն։

Բելֆաստ

Բելֆաստ

Հերթական բախումները սկսվել են այն բանից հետո, երբ բողոքականները, ովքեր կողմ են Հյուսիսային Իռլանդիայի՝ Միացյալ Թագավորության կազմում մնալուն, փորձել են խանգարել կաթոլիկների երթը, որոնք կողմ են հանդես գալիս Իռլանդիայի հետ վերամիավորվելուն։

Բախումները դադարեցնելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշներ են օգտագործել։ Կան ձերբակալվածներ և վիրավորներ բախման մասնակիցների շրջանում։ Լարվածությունը դեռ պահպանվում է։

Նշենք, որ Հյուսիսային Իռլանդիայում կաթոլիկների և բողոքականների միջև հակամարտություն մի քանի դարերի  պատմություն ունի։

Հերթական բախումները եղել են բրիտանական իշխանությունների կողմից Հյուսիսային Իռլանդիա ներխուժման 42-րդ տարելիցի ժամանակ (1971 թվականի օգոստոսի 9)։

Բրիտանական զորքերը, ներխուժելով Հյուսիային Իռլանդիա, պայքարում էին Իռլանդիայի հանրապետական բանակի (IRA) դեմ, որը ցանկանում էր Հյուսիսային Իռլանդիան վերամիավորել Իռլանդիայի հետ։

1998 թվականին հակամարտող կողմերի միջև կնքվեց Բելֆաստի համաձայնագիրը, սակայն տարաձայնությունները մինչ օրս չեն դադարել և ժամանակ առ ժամանակ բռնությունների ուժեղ ալիքներ են լինում։

 

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *